Ծառերն ընկնում են հողմ ու փոթորկից,
նաև վիթխարի ծառն է տապալվում,
բայց արմատների մի մասը նրա
մնում են ամուր խրված հողի մեջ:
Պառկած իսկ՝ ծառը ծաղկում է, պտղում,
Թեկուզև համեստ չափ ու ձևի մեջ՝
ապրում է երկար,
և նոր ոստեր են աճում նրանից,
ու նոր ծառեր են հառնում կենսունակ:
Ես քո անտառի խշշոցն եմ լսում
գալիքների մեջ, ընկած իմ երկիր:
Հրանտ Ալեքսանյան